Հայկական գյուղատնտեսությունը իտալացի ու աֆրիկացի մասնագետների ձեռքերում. Փողերը ծախսվել են, միրգը չի աճել

Pastinfo.am. 2011 թ. նոյեմբերին կառավարությունն ստեղծեց «Հայկական միրգ» ԲԲԸ-ը, որի 100% սեփականատերը հենց կառավարությունն է: Սա մեկն էր այն հավակնոտ ծրագրերից, որ խոստանում էր ոչ միայն հայկական արդադրանքով շատ արագ գրավել միջազգային շուկան, այլև՝ նվազեցնել գյուղական աղքատությունը, գյուղացուն պահել հայրենի գյուղում:

Բայց ընկերության 2-ամյա գործունեության արդյունքում հայկական միրգը ոչ միայն միջազգային շուկա դուրս չեկավ, այլև վերացավ նույնիսկ հայաստանյան շուկայից:

«Հայկական միրգ» ընկերության գործունեության ու ծախսված գումարների վերաբերյալ հետաքրքիր բացահայտումներ է արել Վերահսկիչ պալատը:

Համաձայն ՎՊ հաշվետվության՝ ծրագրի բյուջեն 13.5 մլն ԱՄՆ դոլար է: Այդ գումարի շրջանակներում պետք է հիմնվեին 700 հա ծիրանենու, դեղձենու և ընկուզենու այգիներ` 400-500 աղքատ գյուղացիական մանր տնտեսություններին աջակցելու համար:

Իրականում, սակայն, 700 հա-ի փոխարեն ընդամենը 306 հա այգի է տնկվել, այն դեպքում, երբ ծախսվել է 700 հա-ի համար նախատեսված գումարը: 2013թ. նախատեսված 148 հա և 2014թ. նախատեսված 158հա-ի փոխարեն փաստացի միայն 2013-ին Տավուշի մարզի Արճիս համայնքում 4.28հա այգի է հիմնվել, այն էլ` առանց ծրագրով պարտադիր պայման հանդիսացող ու բյուջեով հաշվարկված ոռոգման համակարգի և հակակարկտային ցանցի:

Բացի այդ, ծիրանի արտադրությունն ընդհանրապես հանվել է ծրագրից այն դեպքում, երբ բիզնես-պլանով տնտեսագիտական հաշվարկներում հատկապես մեծ եկամուտներ էին ակնկալվում հենց ծիրանի արտադրությունից:

Փոխարենը մեծ գումարներ են ծախսվել ընկույզի արտադրության համար: Այսպես` ՎՊ-ն պարզել է, որ ընկերությունը 10 000 հատ ընկուզենու պատվաստացու է ձեռք բերել ինչ-որ իտալական կազմակերպությունից` 16.5 մլն դրամ արժեքով, որոնք պետք է պատվաստվեին «Արագածոտնի ԳԱՄԿ» ՓԲԸ-ից 4.8 մլն դրամ արժեքով ձեռքբերված ևս 10 000 հատ ընկուզենու պատվաստակալներով: Կարդալ ավելին