Վրաստանում արտակարգ պատահար Է տեղի ունեցել մարդատար գնացքում

Սաստիկ ծխոտում Է առաջացել Զուգդիդ-Թբիլիսի երթուղով երթեւեկող մարդատար գնացքում: Այդ մասին «Sputnik-Վրաստան»-ին հայտնել են Վրաստանի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների վարչությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բռնկումը տեղի Է ունեցել Աբաշա կայարանում:

Տեղում մոբիլիզացվել են հրշեջ-փրկարարական խմբեր:

«Ծխոտումն սկսել Է արագընթաց գնացքի առաջին վագոնում: Բոլոր ուղեւորները տարհանված են: Արտակարգ պատահարի հետեւանքով ոչ ոք չի տուժել»,-պատմել Է արտակարգ իրավիճակների վարչության մամուլի ծառայության ներկայացուցիչը: Առայժմ հայտնի չԷ, թե ինչն Է դարձել արտակարգ պատահարի պատճառը: