Աստանա – Աստանա, տեսեք թե ինչ է կատարվում Երեւանում

Աստանա - Աստանա, տեսեք թե ինչ է կատարվում Երեւանում
Աստանա – Աստանա, տեսեք թե ինչ է կատարվում Երեւանում

Երեւանի քաղաքապետարանը պատրաստվում է ձեռք բերել 128 միլիոն 620 հազար դրամի նստարան եւ աղբաման: Ձեռք է բերվելու 500 նստարան եւ 500 աղբաման: Գուցե այդ ամենը մեծ հաշվով քիչ բան է ասում, բայց երբ ասենք, որ օրինակ յուրաքանչյուր նստարանն արժենալու է 164 հազար 800 դրամ, իսկ աղբամանները արժենալու են 77 հազար եւ 151 հազար համապատասխանաբար (միակողմանի եւ երկկողմանի աղբամաններ), ապա պարզ կդառնա, որ փաստացի ծրագրվել է քաղաքային բյուջեի հերթական կազմակերպված թալանը:

Այնպես, ինչպես օրինակ Երեւանի քաղաքապետարան կոչվող կառույցը Երեւանի մեկ դալանը ներկում եւ նկարազարդում էր ավելի քան 1 միլիոն 200 հազար դրամ ինքնարժեքով: Այդ ինքնարժեքով հնարավոր է ասենք մի ամբողջ բնակարան նորոգել, իսկ Երեւանի քաղաքապետարանում ընդամենը մեկ դալան էին նկարազարդում այդ միջին վիճակագրական ինքնարժեքով:

Հետո Երեւանում տեղադրվեցին մոտ 600 նստարաններ, որոնց գինը մոտ 400 դոլար էր: Այսինքն, երեւի թե որեւէ կերպ հնարավոր չէր ասենք 200 դոլարանոց նստարան «հայտնագործել» ու անպայման պետք է լիներ 400 դոլարանոց, որովհետեւ դե Երեւանն աշխարհի կենտրոնն է, Երեւանում չունեվորներ, սոցիալական կարիքավորներ, կենցաղային, ենթակառուցվածքային այլ խնդիրներ չէին թողել Տարոն Մարգարյանն ու Ավագանին, ու մնացել էր ընդամենը, որ քաղաքը իր իդեալականությունն ապահովելու համար 400 դոլարանոց նստարաններով լցվեր:

Լցվեց: Հիմա եւս 500 հատ այդպիսի նստարան կլցվի Երեւանում: Թե ինչպիսին է շատ ու շատ նստարանների վիճակը, թե քանի-քանի 400 դոլարանոց նստարան է շաղ տված այնտեղ, որտեղ կարող էր եւ չլինել, այդ ամենն իհարկե կարեւոր չէ: Կարեւորը, որ Երեւանն ունենա 400 դոլարանոց նստարաններ: Բա էլ ինչի՞ համար է քաղաքային բյուջեն:Կարդալ ավելին