ԱԱԾ-ն անորոշ ժամկերով հետաձգել է Սերժ Սարգսյանին իր հրավերը

Սերժ Սարգսյանի գրասենյակից տեղեկացնում են․ «Ազգային անվտանգության ծառայությունն իր հրավերը ՀՀ երրորդ նախագահին անորոշ ժամանակով հետաձգել է»։

Ավելի վաղ տեղեկություն էր եղել, որ Ազգային անվտանգության ծառայությունը ծանուցում է ուղարկել Սերժ Սարգսանին՝ ԱԱԾ ներկայանալու վերաբերյալ: Նա ժամը 16:00-ին պետք է այցելեր ԱԱԾ։