Վարչապետը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին գրություն չի ուղղել․ Խոսնակ

Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Համացանցում շրջանառվում է մի լուսանկար, որտեղ իբր վարչապետի գրությունն է՝ ուղղված ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։ Նման «նամակ», նման գրություն երբեւէ չի եղել, այն կեղծ է»։