«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին հրավիրել են ԱԱԾ։
«Հրավիրել եմ ԱԱԾ՝ քրեական գործի շրջանակում հարցաքննվելու համար: Գնալու եմ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և տալու եմ համապատասխան պարզաբանումներ»,- ասաց նա:
Քիչ առաջ Վանեցյանը ԱԺ շենքի մոտից գնացել է ԱԱԾ։ Նա այսօր մասնակցում էր Ազատության հրապարակում մեկնարկած և ներկայում ԱԺ շենքի մոտ շարունակվող հանրահավաքին։