Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում վարույթ է ընդունվել ԱՀ Ասկերանի շրջանի 1996թ. ծնված բնակչի կողմից համագյուղացի՝ 2005թ. ծնված անչափահասի հետ բռնություն գործադրելով՝ կամքին հակառակ, սեռական հարաբերություն ունենալու և սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։
ԱՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և ԱՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: