Սևանից բաց է թողնվել 30 մլն խմ-ով պակաս ջուր, քան նախատեսված էր․ Էրիկ Գրիգորյան

Սևանից բաց է թողնվել 30 մլն խմ-ով պակաս ջուր, քան նախատեսված էր․ Էրիկ Գրիգորյան
Սևանից բաց է թողնվել 30 մլն խմ-ով պակաս ջուր, քան նախատեսված էր․ Էրիկ Գրիգորյան

Կառավարության այսօրվա նիստում Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ասաց, որ այսօրվա դրությամբ Սևանից այս տարի բաց է թողնվել 140 մլն խմ-ից մի փոքր ավելի ջուր։

Ըստ նախարարի՝ ամենայն հավանականությամբ այս տարի այլևս ջրբացթողնման կարիք չի լինի, եթե լինի էլ, շատ փոքր քանակությամբ։

«Եվ ըստ էության մենք ոչ միայն լրացուցիչ ջրառի կարիք չունեցանք, այլ նաև մոտ 30 մլն խմ-ով պակաս վերցրեցինք, որը մոտավորապես հավասար է այն ծավալին, որը նախորդ տարի ավելի վերցրել էինք։ Այսինքն՝ կոմպենսացրել են։ Նաև ուզում եմ նշել, որ այս պահի դրությամբ 5 սմ-ով ավելի է Սևանա լճի մակարդակը և շատ ավելի բարձր կլիներ  մակարդակը, եթե բնակլիմայական պայմանները մոտ լինեին միջին տարեկան ցուցանիշներին։ Մեր կանխատեսումներով՝ մենք կունենանք դրական հաշվեկշիռ»,- նշեց Էրիկ Գրիգորյանը։