Ժամը 20։15-ին ԱԺ-ում նախատեսված է ԱԺ խորհրդի նիստ

ԱԺ աշխատակազմի ղեկավարին հորդորել եմ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին ներս թողնել: ԱԺ-ում 20:15 նշանակված է ԱԺ խորհրդի նիստ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջոմ տեղեկացնում է ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Ավելի վաղ ԼՀԿ-ն արտահերթ նիստ հրավիրելու պահանջով ստորագրահավաք էր կազմակերպել խորհրդարանում, և պահանջվող 33 ստորագրությունները հավաքվել էր ԼՀԿ-ի ու ԲՀԿ-ի պատգամավորների մասնակցությամբ։

Մարուքյանը հայտնել էր, որ ԱԺ արտահերթ նիստը հրավիրում են քննարկվելու ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 09-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը։