«Ոչ ոք չի կարող Արցախի ինքնորոշման իրավունքը վերացնել, ոչ մի թուղթ չի կարող լեգիտիմացնել Արցախի բնակչության էթնիկ զտումները»․ Տարոն Սիմոնյան

ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Ոչ ոք չի կարող Արցախի ինքնորոշման իրավունքը վերացնել։ Ոչ ոք։ Ոչ մի թուղթ չի կարող լեգիտիմացնել Արցախի բնակչության էթնիկ զտումները։ Ոչ մի թուղթ։

Այդ թուղթը ընդունելիս գոնե հարց տրվե՞լ է՝ ինչու է դրանով խախտվում միջազգային իրավունքի ՀԻՄՆԱՐԱՐ, ԱՆԲԵԿԱՆԵԼԻ, ԱՆԽԱԽՏԵԼԻ (jus cogens) երկու սկզբունք՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունք և էթնիկ զտումների արգելք»։