«Իմ պաշտպանության տակ գտնվող հայկական լրատվականների և այլ կայքերի վրա ադրբեջանական կողմից հարձակումները շարունակվում են նույն ուժով»․ Արթուր Պապյան

Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ մեդիա ոլորտի խորհրդատու Արթուր Պապյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Իմ պաշտպանության տակ գտնվող հայկական լրատվականների և շուրջ չորս տասնյակ այլ կայքերի վրա ադրբեջանական կողմից հարձակումները շարունակվում են նույն ուժով, ինչ պատերազմի ամենաթեժ պահին։

Իրականում չեմ էլ հասցնում ուրիշ ինչ-որ բանով զբաղվել՝ բացի հարձակում հետ մղելուց ու պաշտպանական միջոցառումներ ձեռնարկելուց։ Ամեն դեպքում՝ այս փաստը պիտի բոլորին մտածելու տեղիք տա, որովհետև գոնե ինձ համար ռազմական գործողությունները ոչ մի վայրկյան չեն դադարել և ես ոչ մի հայտարարության, պայմանագրի ու խաղաղապահի չեմ հավատում»։