Ռուսաստանբնակ գործարար Սամվել Կարապետյանի կողմից հիմնադրված և Հայաստանում քաղաքական կուսակցություն ձևավորելու գործընթացում գտնվող «Մեր ձևով» շարժման՝ վերջերս կայացած հանդիպման ժամանակ տարածվել է Նոբելյան մրցանակի դափնեկիր, հայտնի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուի կողմից ուղարկված տեսաուղերձ, որում նշվում է, որ նա կդառնա շարժման խորհրդատուներից մեկը։ Այս մասին ասվում է Agos-ի անդրադարձում։ Աճեմօղլուի ելույթից առաջ շարժման առաջնորդներից Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ Աճեմօղլուն կմասնակցի որպես խորհրդատու և փորձագետ Հայաստանի տնտեսական զարգացման ծրագրին, որը շարժումը կմշակի։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:
«Արհեստական բանականությունը և դրա ստեղծած հնարավորությունները կարևոր են Հայաստանի զարգացման համար, և ներառական և հաշվետու ինստիտուտների ստեղծումը կարևոր է»,- տեսաուղերձում ասել էր Աճեմօղլուն։ Այս զարգացումից հետո Հայաստանի լրատվականանները տեղեկություններ էին հրապարակել՝ պնդմամբ, որ Աճեմօղլուն միացել է Կարապետյանի շարժմանը։
Agos-ի հարցմանն ի պատասխան՝ Տարոն Աճեմօղլուն ասել է. «Ես չեմ աշխատում ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Թուրքիայում որևէ կուսակցության հետ։ Ես ուղերձ եմ ուղարկել նրանց համաժողովի վերաբերյալ, բայց ես որևէ կապ չունեմ կուսակցության հետ»։



















