ԱՀԿ-ն COVID-19-ով հիվանդացածներին խորհուրդ Է տալիս պահպանել հակավիրուսային միջոցները

Կորոնավիրուսով հիվանդացած մարդիկ պետք Է շարունակեն պահպանել հակավիրուսային միջոցները, ներառյալ դիմակներ կրելը, ձեռքեր լվանալը եւ ֆիզիկական հեռավորությունը:

Այս պահին գիտությանն ստույգ հայտնի չԷ, թե հիվանդությունից հետո որքան երկար Է տեւում իմունիտետը, դեկտեմբերի 28-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Twitter-ում զետեղված տեսահարցազրույցում հայտարարել Է կազմակարեպության վորձագետ Մարիա վան Քերքհովեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: COVID-19-ով հիվանդացած մարդկանց մոտ «հակամարմիններ են արտադրվում ախտահարումից հետո մի քանի շաբաթ անց», հիշեցրել Է նա:

«Հայտնի Է, որ հակամարմիններ են արտադրվում նրանց մոտ, ովքեր հիվանդությունը տարել են ծանր ձեւով, թեթեւ ձեւով կամ առանց ախտանիշների,- նշել Է Քերքհովեն:- Ներկայումս կատարվում են հետազոտություններ՝ պարզելու համար, թե որքան Է ուժեղ այդ իմունային պատասխանը եւ թե որքան երկար են պահպանվում այդ հակամարմինները»:

Փորձագետի խոսքով՝ մասնագետները «տակավին լիակատար պատկեր չունեն» դրա վերաբերյալ: «Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ դա (հակամարմինների պահպանումն օրգանիզմում) շարունակվում Է վեց ամիս եւ, հնարավոր Է, ավելի երկար»,- պարզաբանել Է նա: Դրա հետ մեկտեղ, այլ կորոնավիրուսների հետ կատարված հետազոտությունների համաձայն, իմունիտետը չի տեւի ցմահ»:

Ինչպես կարծում Է Քերքհովեն, «շատ կարեւոր Է, որ բոլորը նախկինի պես հետեւեն առողջապահության բնագավառի այն միջոցներին, որոնք գործում են այն շրջաններում, որտեղ իրենք ապրում են»:

«Մենք չգիտենք, թե որքան երկար կտեւի իմունային պատասխանը, ուստի կարեւոր Է շարունակել պահապանել ֆիզիկական հեռավորությունը: Մենք պետք Է համոզված լինենք, որ ձեռքերը լվացված են, որ օգտագործվում Է օճառ եւ մաքուր ջուր կամ մշակման սպիրտային միջոցներ, որ մենք դիմակ ենք կրում եւ պահապանում նախազգուշության բոլոր միջոցները»,- արձանագրել Է փորձագետը:

Հիշեցնելով աշխարհում SARS-CoV-2-ով կրկնական վարակման դեպքերի մասին՝ Քերքովեն ասել Է. «Մենք չգիտենք, թե որոքան հաճախ Է դա տեղի ունենում: Երկրներում մի շարք ատյաններ հայտնել են, որ կան կրկնկան ախտահարման դեպքեր»: Նրա խոսքով՝ մասնագետներն աշխատում են յուրաքանչյուր նման դեպքի հանգամանքների պարզաբանմամբ, սակայն այդ բնագավառում «տակավին շատ բան պետք Է հասկանալ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: