Սաուդյան Արաբիայի պետական նավթային հսկա Saudi Aramco-ն անօդաչու թռչող սարքի հարվածից հետո փակել է Ռաս Թանուրայի նավթավերամշակման գործարանը։
Թագավորության՝ Պարսից ծոցի ափին գտնվող Ռաս Թանուրայի նավթավերամշակման գործարանը Մերձավոր Արևելքի խոշորագույն նավթավերամշակման համալիրներից է՝ օրական 550 000 բարել հզորությամբ և հանդիսանում է Սաուդյան նավթի արտահանման կարևորագույն տերմինալներից մեկը։
Ռաս Թանուրան փակվել է որպես նախազգուշական միջոց, և իրավիճակը վերահսկվում է, հայտնել է Reutersի աղբյուրը։
Նավթատարի փակումը կարող է մեծացնել մատակարարումների հետ կապված մտավախությունները, քանի որ Հորմուզի նեղուցով նավարկությունը, որով անցնում է համաշխարհային նավթի սպառման մոտ մեկ հինգերորդը, գործնականում դադարեցվել է։ Մատակարարումների ընդհատման ֆոնին նավթի գները բարձրացել են։
Brent տեսակի նավթը թանկացել է առնվազն 13 տոկոսով՝ հասնելով 82 դոլարի մեկ բարելի դիմաց։



















