Հայկական կողմի` Քարվաճառից դուրս գալու ժամկետը երկարաձգվել է 10 օրով

Հայկական կողմի՝ Քարվաճառից դուրս գալու ժամկետը երկարաձգվել է: Այս մասին տեղեկացնում են ռուսական եւ ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ լրատվամիջոցների, պաշտոնական Երեւանը դիմել է Բաքվին՝ ժամկետները երկարացնելու համար։ Նոյեմբերի 15-ի փոխարեն, Քարվաճառից հայկական կողմի դուրս գալու նոր ժամկետ է նշվել նոյեմբերի 25-ը։