Հայկական զինուժի բացված թիկունքը

Հայկական զինուժի բացված թիկունքը
Հայկական զինուժի բացված թիկունքը

Հունիսի 20-ին տեղեկություն է տարածվել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի սահմանային զորամասեր այցելության մասին, այդ թվում Նախիջեւանի հետ սահման, որտեղ ըստ razminfo.am կայքի, նախարարն այցելել է Նախիջեւանի սահմանին հայկական նոր դիրքեր:

Տեղեկության մեջ ասվում է, որ Հայաստանի զինուժը Նախիջեւանի հետ սահմանում վերահսկողության տակ է վերցրել մոտ 100 քառակուսի կիլոմետր տարածք: Ընդ որում, ավելի վաղ այդ կապակցությամբ հրապարակված մեկ այլ ոչ պաշտոնական տեղեկության մեջ նշվում էր, որ հայ զինվորները տարածքը հսկողության տակ են վերցրել առանց որեւէ կրակոցի, պարզապես հմուտ մանեւրի շնորհիվ, որից հետո ադրբեջանցիներն ուղղակի նահանջել են:

Մինչ Հայաստանի ոչ պաշտոնական աղբյուրները տարածում են այդ տեղեկությունը, մեկ այլ տեղեկություն է ստացվել նաեւ Արարատի զորամասերից մեկի մարտական հենակետում հայկական զինուժի նոր զոհի մասին:

Փաստացի, դա հայկական կողմի հերթական զոհն է Նախիջեւանի սահմանի ուղղությամբ, որտեղ սովորաբար եղել է հանգիստ: Այդ հանգստությունը խաթարվեց մի քանի օր առաջ, հունիսի սկզբին, երբ միջադեպի հետեւանքով հայկական կողմը երկու զոհ ունեցավ:

Հայաստանի ՊՆ-ն բավական խիստ արձագանքեց դրան, ՊՆ հրավիրվեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, եւ նրան հորդորեցին միջոցներ ձեռնարկել կայունությունը վերականգնելու ուղղությամբ: Իսկ Հայաստանի պաշտպանության նախարարը հայտարարեց, թե գաղտնիք չէ, որ Նախիջեւանում կա համազորային բանակ եւ այնտեղ կա թուրքական ներկայություն:

Փաստացի, դա բաց ակնարկ էր, որ միջադեպին ներգրավված է եղել Թուրքիան: Ի դեպ, միջադեպը տեղի էր ունեցել հենց այն օրը, երբ թուրքական Բոդրում քաղաքում տեղի էր ունենում թյուրքալեզու պետությունների Վեհաժողովը:

Մի քանի օր անց ռուսական Ռեգնումը, հղում անելով ինչ որ ադրբեջանական լրատվամիջոցների, գրել էր, թե հայկական զինուժը պատասխան հարվածն է հասցրել Նախիջեւանի Լակադաղ գյուղի ուղղությամբ, եւ ընթանում են թեժ մարտեր: Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկությունը հերքվեց, բայց նստվածքն, ինչպես ասում են, մնաց: Եվ ահա օրերս հայկական ոչ պաշտոնական աղբյուրները տարածեցին տեղեկություն, որ Հայաստանի զինուժը առանց որեւէ կրակոցի զբաղեցրել է Նաիջեւանի ուղղությամբ մինչ այդ չեզոք դիտվող դիրքեր, որից հետո հարակից դիրքերից ադրբեջանցիները ստիպված են եղել հեռանալ:Կարդալ ավելին