Ռիտա Սարգսյանի առողջական վիճակը բժիշկներին հաջողվել է կայունացնել, սակայն վիճակը դեռևս մտահոգիչ է

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի էջը հայտնում է, որ Ռիտա Սարգսյանի առողջական վիճակը բժիշկներին հաջողվել է կայունացնել, սակայն վիճակը դեռևս մտահոգիչ է։

«ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակն այս օրերին բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում մեր համաքաղաքացիներից, որոնք հետաքրքրվում և մտահոգ են տիկին Ռիտա Սարգսյանի առողջական վիճակով: Գրասենյակը շնորհակալություն է հայտնում նրանց բոլորին և տեղեկացնում, որ կորոնավիրուսի պատճառով վատթարացած տիկին Սարգսյանի առողջական վիճակը բժիշկներին հաջողվել է կայունացնել, փառք Աստծո, սակայն վիճակը դեռևս մտահոգիչ է:

Գրասենյակը շնորհակալություն է հայտնում նրանց բոլորին և տեղեկացնում, որ կորոնավիրուսի պատճառով վատթարացած տիկին Սարգսյանի առողջական վիճակը բժիշկներին հաջողվել է կայունացնել, փառք Աստծո, սակայն վիճակը դեռևս մտահոգիչ է»: