Գերմանացի պատգամավորները մեղադրվում են Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ. Lragir.am

Lragir.am – Գերմանիայի խորհրդարանն անձեռնմխելիությունից զրկել է Քրիստոնյա-դեմոկրատական միության պատգամավոր Քարին Շտրենցին: Նա մեղադրվում է Ադրբեջանից 22 հազար եվրո կաշառք վերցնելու մեջ, որ ԵԽԽՎ-ում առաջ տանի Ադրբեջանի շահերը: Այս մասին հայտնում է Դոյչե վելլեն:

Այս գործով անցնում է նախկին պատգամավոր Էդուարդ Լինտները, որը 2008-2016 թվականներին Ադրբեջանից մոտ 4 միլիոն եվրո է ստացել ու բաժանել ԵԽԽՎ մի շարք պատգամավորների, որոնք դրական են արտահայտվել Ադրբեջանում ընտրությունների մասին և դեմ են հանդես եկել քաղաքական բանտարկյալներին ազատ արձակելուն: