Զարուհի Բաթոյանը ևս կհեռանա, նրան կփոխարինի Մեսրոպ Առաքելյանը․ Factor.am

ՀՀ Կառավարարության կազմում առավոտից փոփոխություններ են կատարվում։ Նախ հայտնի դարձավ, որ պաշտոնից կհեռանա պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, նրան կփոխարինի Վաղարշակ Հարությունյանը։

Հաջորդը պաշտոնին հրաժեշտ կտա աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, նրան այդ պաշտոնում, Factor.am-ի ճշտված տեղեկության համաձայն, կփոխարինի վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը։