«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստին չեն մասնակցել ո՛չ Ֆինանսների, ո՛չ Էկոնոմիկայի, ո՛չ Էներգետիկայի նախարարները: Թքած ունեն, որովհետև էս հիմնարկին հրահանգել են սուսուփուս կոճակի դեր աշխատել և հինգ կոճակ աշխատեց»,- էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշման ընդունումից հետո ցուցարար քաղաքացիներին մոտենալով՝ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Հետո հեգնեց. «Եթե վիրավորում եմ իրենց, թող ինձ դատի տան` հինգ հատ կոճակ քվեարկեց»: Նրա խոսքով, Ազգային ժողովի պատվիրակությունը կառուցողական առաջարկ է ներկայացրել` ժամանակ խնդրել հիմնավոր ուսումնասիրելու փաստերը, բայց. «Այս առաջարկը չանցավ: Այսինքն` ձեր ցանկացած կոշտ դիրքորոշում, ցանկացած պահանջ մեղմ է, կարող եք ավելին պահանջել, բայց պահանջելու համար, ներող կլինեք, նաև քանակ է պետք»:
Ակցիայի մասնակիցներն էլ պատգամավորներին խնդրեցին միջնորդել, որ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն իջնի և անձամբ բացատրություններ տա: Բայց պարոն Մանուկյանը նկատեց. «Փոխանցող լինեի, ես կբերեի կամ չէի թողնի քվեարկեին»: Պատգամավորների հեռանալուց հետո ակտիվիստները որոշեցին վաղը երեկոյան էլեկտրաէներգիայի գնի թանկացման հարցով հավաքվել Մաշտոցի պուրակում՝ քննարկելու իրենց անելիքները: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/07/01/476163/
02.07.2014
«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հրահանգել են կոճակի դեր աշխատել» (Տեսանյութ)

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հրահանգել են կոճակի դեր աշխատել» (Տեսանյութ)