Էլեկտրաէներգիայի թանկացումը քաղաքական որոշում էր

Էլեկտրաէներգիայի թանկացումը քաղաքական որոշում էր

ԱԺ ոչ իշխանական ուժերից բաղկացած քառյակը պատրաստվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ առաջարկություններ ներկայացնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Այս մասին այսօրվա ասուլիսում տեղեկացրեցին քառյակի անդամները:

«Մենք փորձելու ենք մինչև օգոստոսի մեկը մեր մասնագիտական առաջարկները ներկայացնել»,- ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա նշեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը պատգամավորներին ասել է՝ եթե էներգետիկ համակարգում ֆինանսական ճեղքվածը փակելու համար ռեզերվային աղբյուրներ կան, թող պատգամավորները ներկայացնեն  այդ աղբյուրները: Միքայել Մելքումյանը նշեց, որ մի քանի ռեզերվային տարբերակներ իրենք արդեն տեսնում են:

Պատգամավորի խոսքով՝ ոլորտի ֆինանասկան խնդիրները լուծելու համար նախ օրենքով երեք տարիների ընթացքում ֆինանսական ճեղքվածքը 30 տոկոսով պետք է փակի պետությունը: Բացի այդ, պետք է վերանայել ոլորտի շահույթն ու մաշվածությունը, ինչը ևս պետության վերահսկողության ներքո է: Ըստ Միքայել Մելքումյանի՝ պետք է իջեցնել ոլորտի շահույթի չափը:

«Այսօր ունենք շատ ընկերություններ, որտեղ շահութաբերության բարձր նորմաներ կան: Միայն շահույթի երեք-չորս տոկոսով նվազեցումը կարող է թույլ չտալ սակագնի թանկացում: Պետք է կարգուկանոն հաստատել ոլորտում, ֆինանսական առողջացման ծրագիր մշակել»,- ասաց նա:

Պատգամավորն ասաց, որ պետությունը կարող է այս քայլերն իրականացնել՝ իրավիճակը մեղմելու համար: Նա նկատեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեկվա նիստում ակնհայտ դարձավ՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը քաղաքական է: Կարդալ ավելին