Երեւանի մետրոյի կայարաններն առաջիկայում կհամալրվեն երկու կայարանով: Բացի այդ նախատեսվում է մայրաքաղաքում կառուցել ու շահագործել ճոպանուղի: Այս մասին, ըստ «Հայկական ժամանակի» այսօր հայտարարել է Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ ամփոփելով պաշտոնավարման 100 օրը:
Ըստ աղբյուրի, մետրոյի նոր կայարանները գործելու են Աջափնյակ վարչական շրջանում:
«Մենք չենք ուզում տարածվել եւ ապագա զարգացման տենդենցի մեջ նայել այս խնդիրը, որովհետեւ ֆինանսական բավականին մեծ ծախսեր են կապված այդ կառույցի հետ, մենք ուզում ենք սահմանափակվել ամենաստրատեգիական գծով՝ քաղաքը կապենք Աջափնյակի հետ: Հետագայում դա կշարունակվի դեպի Դավթաշեն, բայց դա կլինի մի փոքր հետո»,- ըստ աղբյուրի նշել է Մեսչյանը՝ հավելելով, որ ճոպանուղին, նախատեսվում է, որ Նորքի զանգվածը կապելու է կենտրոնին:
Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»