Միջազգային գործընկերները պետք է հասկանան, որ իրականում շնորհավորում են Ադրբեջանին էթնիկ զտումների համար. Մարուքյան

Հայաստանի Հանրապետության հատուկ հանձարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան էջում գրել է․

«Միջազգային գործընկերները, որոնք այսօր շնորհավորում են Ադրբեջանին, պետք է փորձեն պարզել, թե որտեղ են այժմ Շուշիում, Հադրութում, այլ գյուղերում ապրող հայերը: 

Նրանք պարզապես պետք է հասկանան, որ իրականում շնորհավորում են Ադրբեջանին էթնիկ զտումների համար՝ այդպիսով օրինականացնելով դա»։