Այսօրվանից սկսվել է Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի քաղաքացիներին դրամական աջակցության տրամադրելու համար դիմումների ընդունումը առցանց տարբերակով՝ https://dimum.ssa.am/ կայքի միջոցով:
Աջակցության չափը՝ յուրաքանչյուր մարդու համար, կկազմի նվազագույն աշխատավարձի չափով՝ 68.000-ական դրամ։
Երեխաներին ևս աջակցություն կտրամադրվի, եթե ծնողը կամ ծնողներից մեկը համարվի այս ծրագրի շահառու:
Գումարները վճարվելու են Հայփոստի միջոցով:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 20-ն է։
Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։