Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղությանն այժմ ավելի մոտ է, քան երբևէ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Բաքվի XI գլոբալ ֆորումի բացմանը, նշել է, որ Բաքուն այժմ, ավելի քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Մենք այժմ ավելի մոտ ենք Հայաստանի հետ խաղաղությանը, քան երբևէ»,- ասել է նա։