Էմմա Պալյանը երդմամբ ստանձնեց ԱԺ պատգամավորի մանդատը

 ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունում Վահագն Թևոսյանին կփոխարինի Էմմա Պալյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ նիստում խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավոր Վահագն Թևոսյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 15 արձանագրությունը:

«Ըստ այդմ՝ մանդատը տրվում է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինիքի համապետական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Էմմա Պալյանին»,- ասաց Միրզոյանը:

Պալյանը երդմամբ ստանձնեց մանդատը: