Թեհրանի նոր ակնարկը Հայաստանին

Թեհրանի նոր ակնարկը Հայաստանին
Թեհրանի նոր ակնարկը Հայաստանին

Ազատություն ռադիոկայանը հայտնում է, որ տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանին է այցելել Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսին, գիտնականի ստեղծած արեւային էներգիայի սարքին ծանոթանալու համար, որն ապահովում է էլեկտրաէներգիայով եւ ջեռուցմամբ: Գիտնականն օրերս ասել էր, որ իր սարքով հետաքրքրված են Հայաստանից դուրս, օրինակ Ղազախստանում, իսկ Հայաստանի կառավարությունն անտարբեր է:
Փաստորեն, արդեն Իրանն էլ հետաքրքրվում է: Դեսպանն Ազատություն ռադիոկայանին ասել է, որ գիտնականի սարքով հիացած է եւ այն կհետաքրքրի Իրանում արեւային էներգիայով զբաղվող ընկերություններին:
Գիտնական Համազասպյանի սարքի մասին կարծիքները փորձագետների շրջանում տարբեր են: Շատերն ասում են, որ ամեն ինչ այդքան էլ պարզ չէ, եւ սարքի էֆեկտիվությունը մեծ հարց է:
Բայց, տվյալ դեպքում խնդիրը դուրս է զուտ գիտական-տեխնիկական շրջանակից, այն արդեն քաղաքական է, երբ գիտնականին է այցելում Իրանի դեսպանը: Եվ հատկապես Իրանի դեսպանը՝ երկիր, որը վերջին շրջանում երեւի թե հոգնել է Հայաստանին քաղաքական մեսիջներ հղելուց, Հայաստանին տարածաշրջանային տնտեսա-քաղաքական գործընկերության նոր որակի ու մակարդակի անուղղակի, բայց բավական թափանցիկ ու պարզ հրավերներ հղելուց:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: