Պատգամավորը ռազմական դրությունը վերացնելուց առաջ իրավական մեխանիզմներ ստեղծելու կարիք է տեսնում

ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը այս պահին ռազմական դրությունը վերացնելու համար բավարար պայմաններ չի տեսնում, ընդդիմադիր գործընկերներին առաջարկում է միասին աշխատել այդ ուղղությամբ՝ ստեղծելու համապատասխան իրավական մեխանիզմներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վլադիմիր Վարդանյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ նիստում ԼՀԿ-ի նախաձեռնած՝ Ռազմական դրությունը վերացնելու մասին օրենքի նախագծի քննարկմանը:

«Ռազմական դրությունը հավերժ չի կարող և չպետք է մնա: Ռազմական դրությունն ընդամենը ռեժիմ է՝ ապահովելու, կոնսոլիդացնելու երկրի ինքնապաշտպանական համակարգը: Եվ այն պետք է հանվի այն ժամանակ, երբ կլինեն բոլոր բավարար պայմանները: Օր առաջ ռազմական դրությունը պետք է հանվի, եթե հանգամանքները դա թույլ տան, և եթե դա հնարավոր լինի: Անթույլատրելի է այս պարագայում՝ առանց անհրաժեշտ իրավական ընթացակարգերի նախատեսման, գնալ ռազմական դրությունը հանելուն: Մենք չունենք այն իրավական մեխանիզմները, որոնք այսօր կկարողանան փոխարինել ռազմական դրությանը»,-ասաց պատգամավորը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։