Նոյեմբերյան քաղաքում հրդեհի հետևանքով նկուղ է այրվել

Նոյեմբերի 26-ին, ժամը 17:20-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան քաղաքի թաղամասերից մեկում տուն է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիեզերագնացների փողոցի երկհարկանի տներից մեկի նկուղում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:16-ին, մարվել՝ 19:31-ին: Այրվել են առաստաղից մոտ 40 քմ հատված, մոտ 1 խմ վառելափայտ, էլեկտրական լարեր, կոյուղու և ջրամատակարարման կապրոնե խողովակաշարերը։