Երեւանը սպառազինություն կստանա՞ ՆԱՏՕ-ից

Երեւանը սպառազինություն կստանա՞ ՆԱՏՕ-ից
Երեւանը սպառազինություն կստանա՞ ՆԱՏՕ-ից

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարում է, որ Ռուսաստանն իրավունք չուներ Ադրբեջանին զենք վաճառել: Մի քանի օր առաջ ՀՅԴ ղեկավարներից Հրանտ Մարգարյանն էր հայտարարել, թե Ռուսաստանը Հայաստանին որպես դաշնակից կկորցնի, եթե զենք վաճառի Ադրբեջանին:

Հայաստանում իշխանական, մերձիշխանական ու ոչիշխանական մի շարք շրջանակներում սկսել են հաճախ դժգոհել Ադրբեջանին ռուսական զենք մատակարարելու կապակցությամբ: Ամեն ինչ սկսվեց Սերժ Սարգսյանի արգենտինյան հայտարարությունից, որ «մեր ժողովուրդը» մտահոգված է: Եվ ահա «ժողովուրդը» սկսեց արտահայտել իր մտահոգությունները:

Մի կողմից, իրավիճակը ողջունելի է, որ գոնե վերջապես Հայաստանի իշխանական շրջանակները եւ նրանց տարբեր փաթեթավորմամբ արբանյակները համարձակվում են իրենց կարծիքը հայտնել Մոսկվայի քայլի կապակցությամբ:

Մյուս կողմից, իրավիճակը «քշի Թուրքիա» հայտնի անեկդոտն է հիշեցնում:

Ռուսաստանն Ադրբեջանին արդեն մի քանի տարի է մատակարարում է մեծ ծավալի սպառազինություն, ու Հայաստանում հանկարծ նոր իմացան, որ կա այդպիսի բան ու սկսեցին դժգոհել ու մտահոգվել: Եվ դա այն դեպքում, երբ մի քանի լրատվամիջոց եւ մի քանի փորձագետներ տարիներ շարունակ ահազանգում, մտահոգություն են հայտնում այդ կապակցությամբ: Հիմա հանկարծ՝ «քշի Թուրքիա»:

«Լավ է ուշ, քան երբեք», ասվում է հին ռուսական ասացվածքում: Բայց, արդյոք մենք գործ ունենք հենց այդպիսի դեպքի, թե՞ այլ հանգամանքի հետ:

Չի բացառվում, որ ռուս-թուրք-ադրբեջանական գործարքները հասել են իսկապես այնպիսի աստիճանի, որ Հայաստանի իշխանությանը սպառնում են ծանր հետեւանքներով, եւ այլեւս հնարավոր չէ «պլստալ»: Եթե մինչ այդ հույսը եղել է այն, որ Արեւմուտքը կհավասարակշռի Ռուսաստանի կայսերական հավակնությունը, ապա սեպտեմբերի 3-ից հետո Արեւմուտքում բնականաբար հարց է առաջ եկել՝ իսկ ինչու՞ որեւէ բան անել Հայաստանի համար, եթե բոլոր արածները առավելագույնը մի քանի ժամում կհանձնվեն կամ լավագույն դեպքում կվաճառվեն Ռուսաստանին: Հայաստանի իշխանությունն այժմ գուցե փորձում է ցույց տալ, որ ունի քաղաքական համարձակություն եւ սահման, որից այն կողմ չի զիջի, եւ Արեւմուտքը կարող է վերջնականապես խաչ չքաշել Հայաստանի իշխանության վրա՝ որպես հնարավոր գործընկեր:

Կարդալ ամբողջական հոդվածը