Ճարտարապետ Լեւոն Իգիթյանի գնահատմամբ՝ Ազատության հրապարակում ժողովրդական շարժումը թամաշա է: «Կողքից չե՞ք նայում այդ ամեն ինչին : Ինձ համար ահավոր վիրավորական է` որպես հայի: 5000 տարվա պառավ ժողովուրդ, այդքան արհավիրքներ տեսնելով, սենց թամաշա է սարքում, մեյմունությունով է զբաղված:
Որովհետեւ երկրի ճակատագիրը թամաշայի չի կարելի վերածել… Ես համարում եմ, որ Սերժ Սարգսյանը հաղթել է: Ուրիշի կարծիքը ինձ չի հետաքրքրում: Ես վեճ չունեմ, ո՞ւմ հետ վիճեմ. Ինչի՞ համար վիճեմ»,- այսօր «Ֆորում» ակումբում ասաց պարոն Իգիթյանը: Անդրադառնալով հրապարակված ընտրակեղծիքներին` ճարտարապետն ասաց.
«Թույլ եմ տալիս ` նման բան եղել է, մենք մեզ գիտենք` նենց սուրբ չենք, չէ՞: Բայց չեմ կարող ասել` ով որքան, դրանով չեմ զբաղվում: Բայց անընդհատ հարց եմ տալիս` այ մարդ, ինչո՞ւ մի անգամ ես չտեսա տենց բան: Գնում եմ `միշտ հանգիստ, ժպտում են: Երբեմն կնոջս ասել եմ `գնա ոտքս մի քիչ կախ գցեմ, տեսնեմ` էդ երբ է լինում: Նորից եմ ասում, չեմ տեսել, բայց չեմ ասում` չի լինում: Միաժամանակ `ինչքա՞ն կարելի է»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/03/15/215089/