ԱՄՆ Իլինոյս նահանգում վաճառված Powerball վիճակախաղի տոմսը շահել է 1.04 միլիարդ դոլարի ջեքփոթը։ Հաղթողի ինքնությունը դեռ չի հրապարակվել։
Այս մասին հայտնում է CNN-ը։ Շահող թվերն են եղել՝ 4, 26, 66, 67, 69, իսկ կարմիր Powerball-ը՝ 9։
Հաղթողը կարող է ընտրել՝ 1.04 միլիարդ դոլարը ստանալ 29 տարվա ընթացքում՝ 30 վճարմամբ, կամ միանվագ վերցնել մոտ 450.5 միլիոն դոլար՝ մինչև հարկերի պահումը։
Այս ջեքփոթը Powerball-ի պատմության մեջ ութերորդ ամենախոշորն է։ Գլխավոր մրցանակը շահելու հավանականությունը մոտ 1-ը 292.2 միլիոնից է։



















