Ստեփանակերտում դպրոցների վերաբացման աշխատանքները շարունակվում են

Ներկայումս Ստեփանակերտում գործում են 2-րդ, 7-րդ, 8-րդ, 11-րդ և ֆիզմաթ դպրոցները։

Առաջիկա շաբաթվա ընթացքում կվերաբացվեն և կգործեն նաև 3-րդ, 4-րդ, 9-րդ, 10-րդ և 12-րդ դպրոցները: Ժամանակավորապես չի գործելու 5-րդ դպրոցը, որի աշակերտներն, ըստ նախընտրության, կարող են հաճախել 4-րդ ու 8-րդ դպրոցներ, իսկ 6-րդ դպրոցի վերաբերյալ կտեղեկացվի առաջիկայում:

Դասերը վերսկսվել են նաև Ստեփանակերտի բժշկական ու երաժշտական քոլեջներում: Շուշիի Մոզյան արհեստագործական ուսումնարանի աշակերտները կարող են գրանցվել Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարանում. առաջիկայում սպասվում է 2 ուսումնարանների միավորում: Դեռևս չեն գործում Ստեփանակերտի երաժշտական ու արվեստի դպրոցները:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարությունից։