ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական հայտարարություն է տարածել՝ կապված ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրման հետ

ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական հայտարարություն է տարածել՝ կապված ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրման հետ
ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական հայտարարություն է տարածել՝ կապված ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրման հետ

ՌԴ ԱԳՆ տեղեկատվության վարչության փոխտնօրեն Մարիա Զախարովան հանդես է եկել հայտարարությամբ՝ մտահոգություն հայտնելով ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրման կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է galatv.am-ը

«Լուրջ մտահոգություն ենք հայտնում հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ լարվածության առիթով, ինչի հետեւանքով մարդկային կորուստներ են եղել: Խորը ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին: Վերջին օրերի իրադարձությունները դիտարկում ենք որպես կրակի դադարեցման եւ հակամարտությունը քաղաքական միջոցներով կարգավորելու պայմանավորվածությունների խախտում»,-ըստ աղբյուրի, ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

«Հետագա էսկալացիան համարում ենք անթույլատրելի եւ կողմերին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել ուժի կիրառումից եւ անհապաղ ձեռնարկել միջոցներ իրավիճակը կայունացնելու ուղղությամբ»,- հայտարարել է Մ. Զախարովան: