ԱԺ խորհրդի նիստը կայացել է. կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

Այսօր առավոտյան Ազգայինն ժողովի խորհրդի նիստը կայացել է, որի ընթացքում ընդունվել է որոշում ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու մասին:

«Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 1-ի ԱԺԽՈ-021-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով` ապրիլի 1-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետեւյալ օրակարգով», -նշվում է ԱԺ հաղորդագրության մեջ:

Օրակարգային միակ հարցը Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն է: