«Դատապարտելի է այսօրվա երթը դեպի կառավարական ամառանոցներ առաջնորդելը, դա անձնական և ընտանեկան կյանքի իրավունքի նկատմամբ ոտնձգություն է»․ Լուսինե Հակոբյան

«Իրավունքի Եվրոպա» միավորման նախագահ Լուսինե Հակոբյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Դատապարտելի է այսօրվա երթը դեպի կառավարական ամառանոցներ առաջնորդելը: Դա անձնական և ընտանեկան կյանքի իրավունքի նկատմամբ ոտնձգություն է:

Երբևէ նախկինում ընդդիմության որևէ առաջնորդ իրեն թույլ չի տվել մարդկանց բազմությունն առաջնորդել իշխանության որևէ ներկայացուցչի տան դիմաց: Սերժ Սարգսյանի նկատմամբ հայտնի վերաբերմունքի պարագայում անգամ երբևէ 2018թ. հեղափոխության ընթացքում որևէ մեկի մտքով չի անցել մարդկանց բազմությանն առաջնորդել դեպի կառավարական ամառանոցներ և ահաբեկել նրա կամ որևէ այլ պետական պաշտոնյայի ընտանիքի անդամներին:

Սա հատկապես դատապարտելի է այն տեղեկությունների համատեքստում, որ այս երթի կազմակերպիչներից շատերի համակիրներն էին նոյեմբերի 9-ի լույս 10-ի ջարդարարության իրականացնողները»: