Արա Այվազյանի գլխավորած պատվիրակությունը այցելեց Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու վանական համալիր

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի գլխավորած պատվիրակությունը այցելեց Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու վանական համալիր, որտեղ ծաղկեպսակ զետեղեց՝ ի հիշատակ 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի։

Նախարարը հանդիպում ունեցավ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ. մտքեր փոխանակվեցին օրակարգային մի շարք հարցերի շուրջ:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։