Սյունիքից ոչ մի քմ հող չի զիջվել․ Սյունիքի մարզպետի տեղակալ․ «Առավոտ»

 «Առավոտ»-ը գրում է․

«Երկուշաբթի, լրատվամիջոցներով Արավուս գյուղապետ Արգամ Հովսեփյանը հայտարարեց, որ մեկշաբաթյա պայքարից հետո հայկական կողմը 800 մետր հետ է նահանջել, քանի որ «ադրբեջանական կողմը իրենց ագրեսոր է հայտարարել եւ վախեցրել, որ անօդաչու սարքերով կգան ու զինվորներին կվառեն»։ Նշենք, որ սահմանային այդ գոտում Պաշտպանության բանակի զորքի հետ հերթապահում են նաեւ տեղական ինքնապաշտպանական ջոկատի  կամավորները։

Aravot.am-ը Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանից փորձեց պարզել, թե իրականում ի՞նչ է կատարվում մարզում,  ի՞նչ սահմանազատման աշխատանքներ են իրականացվում եւ ի՞նչ տարածք է զիջվել հակառակորդին։

«Կիրակի՝ երեկ տեղի է ունեցել սահմանի ճշտում, որին մասնակցել է Արավուսի վարչական շրջանի ղեկավարը եւ N զորամասի հրամանատար գեներալ Պողոսյանը, ինչի արդյունքում եղել է դիրքային փոփոխություն եւ որոշակի տեղաշարժ։ Բայց ՀՀ պետական սահմանից եւ Սյունիքի վարչական տարածքից ոչ մի քառակուսի մետր հող չի զիջվել, դիրքային փոփոխությունը եղել է Լաչինի շրջանի հողերում»,–ասաց  Նարեկ Բաբայանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։