Օգնություն նորածին երեխային

Մարտի 18-ին, ժամը 20.00-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ծաղկուտ գյուղում կտրուկ վատթարացել է երեք ամսեկան երեխայի առողջությունը, և նրա հոսպիտալացումն ավտոճանապարհի անանցանելիության պատճառով անհնարին է. անհրաժեշտ է օգնություն:
Կանչի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Մարզային փրկարարական վարչության և ՀՀ սահմանապահ զորքերի տարածքային ստորաբաժանման ուժերով, Ծաղկուտի և Զորակերտի գյուղապետերի միջնորդությամբ իրականցվել է երեխայի դուրսբերումը երթևեկելի հատված, որտեղից (Արդենիս գյուղի հատված) հրշեջ-փրկարարների ուղեկցությամբ հիվանդը տեղափոխվել է Աշոցքի հիվանդանոց:
Ըստ բժիշկների՝ երեխայի առողջական վիճակը բավարար է:
© Medialab.am