Ոստիկանությունը՝ միջազգային վարորդական վկայական տալու կարգի վերաբերյալ

Ոստիկանությունը պարզաբանում է՝ միջազգային ավտոմոբիլային երթևեկությանը մասնակցելու համար ազգային վարորդական վկայականի հիման վրա, առանց տեսական և/կամ գործնական քննությունների մասնակցելու, մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրվում է միջազգային վարորդական վկայական։ 

Միջազգային վարորդական վկայական ստանալու համար անձը քննական մարմին է ներկայացնում՝
‒ անձը հաստատող փաստաթուղթ.

‒ մեկ գունավոր լուսանկար՝ 3 x 4 չափսի.

‒ վարորդական վկայական տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր (12.000 ՀՀ դրամ).

‒ ազգային վարորդական վկայական՝ գործող։

Միջազգային վարորդական վկայականը տրվում է մինչև երեք տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան ազգային վարորդական վկայականի գործողության ժամկետը։