Տիգրան Ավինյանը հանդիպել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ալեքսան Հակոբյանի հետ

Արցախյան շարժման 33-րդ տարեդարձի առթիվ հանդիպում ունեցա «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ալեքսան Հակոբյանի հետ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Նա նշել է, որ Ալեքսան Հակոբյանի հետ քննարկել են ստեղծված իրավիճակը, զարգացման հեռանկարները, կրթության ու գիտության ոլորտի հարցերը: