Հայաստանում կորոնավիրուսային հիվանդություն ունեցող 3549 քաղաքացուց 2527-ը բուժվում է տանը

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդություն ունեցող  3549 քաղաքացիներից 1022-ն է բուժում ստանում հիվանդանոցային պայմաններում, մնացածը՝ տանը: Տնային պայմաններում բուժում են ստանում հիմնականում թեթև դեպքերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Երեկվա դրությամբ 3549 փաստացի դեպքից 2527-ը տանն են, մնացածը՝ բժշկական կենտրոններում»,- ասաց խոսնակը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: