Մանե Թանդիլյանն ընդունել է «Արևելքի քրիստոնյա» ֆրանսիական քրիստոնեական կազմակերպության ներկայացուցչին

Այսօր ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանն ընդունել է «Արևելքի քրիստոնյա» ֆրանսիական քրիստոնեական կազմակերպության ներկայացուցիչ Վենսան Կայոլին:

Նախարարությունից տեղեկացնում են, որ հանդիպման մասնակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում Արցախում ստեղծված իրավիճակին, քննարկել քրիստոնեական ժառանգության, կրթության և մշակութային արժեքների պահպանման վերաբերյալ հարցեր՝ դիտարկելով նշված ուղղություններով համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունն ու դրանց կյանքի կոչման մեխանիզմները:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում խորացնել և ընդլայնել համագործակցության շրջանակը :