Օգոստոսի 5-ին , Չեխիայում անցկացվող «Անտոնիո Դվորժակ» կոմպոզիտորների միջազգային 5-րդ մրցույթում , 26-ամյա կոմպոզիտոր Էռնեստ Դուլգարյանը, ճանաչվել է հաղթող: Երեք սահմանված տեղերից զբաղեցնելով 2-րդ տեղը:
Մրցույթի կանոնների համաձայն կոմպոզիտոր Էռնեստ Դուլգարյանը մրցութային երկրորդ փուլում 5 օրվա ընթացքում 2 նոր ստեղծագործություն պետք է գրեր՝ մասնակիցներին առաջարկած երաժշտական թեմաների հիման վրա: Կոմպոզիտորը գրել է կրկնակի ֆուգա լարային կվարտետի համար և «Էքսպրոմտ» լարային նվագախմբի և հարվածայինների համար ու արժանացել Ժյուրիի բարձր գնահատականին: Էռնեստ Դուլգարյանը, Երևանի պետական կոնսերվատորիայի մագիստրատուրայի շրջանավարտ է ,մեծ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի վերջին աշակերտը:
Այս մասին տեղեկացնում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի մամլո հաղորդագրությունը:
Էռնեստ Դուլգարյանը 2012թ հաղթող է ճանաչվել Սանկտ-Պետերբուրգում կայացած Յուրի Ֆալիկի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթում` արժանանալով առաջին մրցանակին, նույն թվականին նա դարձել է Փարիզում կայացած ՀԲԸՄ-ի և UNESCO-ի կողմից կազմակերպված «ՍայաթՆովա» թվով երկրորդ կոմպոզիտորների միջազգային մրցույթի մրցանակակիր, ինչպես նաև հաղթող է ճանաչվել մի շարք այլ միջազգային մրցույթներում:
Լուսանկարում`Է.Դուլգարյան և Անտոնին Դվորժակ 3-րդ (կոմպոզիտորի թոռը)
© Medialab.am