Բախման հետևանքով մեքենան այրվել է. վարորդը և ուղևորը մահացել են

Դեկտեմբերի 8-ին, ժամը 04.10-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Սևանի ՃՈ պահակակետ չհասած՝ ջիպ մեքենան բախվել է բեռնատարի, հրդեհվում է, կարծես վարորդը մահացել է:

Պարզվել է, որ ժամը 04.00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 53-րդ կմ-ին «Լանդ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԶԻԼ-4502» բեռնատարի. բռնկված հրդեհի հետևանքով «Լանդ Ռովերը» մասամբ այրվել է, 36-ամյա վարորդը և ուղևորուհին մահացել են, իսկ «ԶԻԼ-4502» բեռնատարի վարորդը և երկու ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն, տեղեկացնում է ոստիկանությունը։