Գործադիրն անհրաժեշտության դեպքում 2021-ի բյուջեում ռազմական ծախսերի գծով փոփոխություններ կանի

ՀՀ ֆինանսների նախարարը վստահեցնում է, որ կառավարությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում 2021-ի բյուջեում նախաձեռնել փոփոխություններ՝ ռազմական ծախսերի գծով, առկա անորոշությունները թույլ չեն տալիս այդ փոփոխություններն անել հենց այս պահին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ատոմ Ջանջուղազյանն այս մասին ասաց ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանը:

Նա նախ անդրադարձավ 2021-ի բյուջեի նախագծի հետ կապված հնչող տեսակետին, որ այն հիմնովին պետք է փոխվի, խոսեց նաև ռազմական ծախսերի փոփոխման մասին: Ջանջուղազյանն ասաց. «Միգուցե, այո, պետք է փոխվի: Բայց նախ կցանկանայի չափի մասին դատողություններ անելիս հաշվի առնենք, որ այն երկու կողմ ունի: Այդ չափի անընդհատ ավելացումը կամ նվազումն իր ռիսկերն ունի, պետք է դրա հետ պարզապես հաշվի նստենք: Ընդ որում, դա գիտականորեն բավականին հիմնավորված թեզ է: Եվ դրա տրամաբանությամբ է նախատեսված ռազմական ծախսերի ընդհանուր բյուջեն»,-ասաց նախարարը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։