Ողբերգական դեպք՝ Երևանում. բնակարանում հայտնաբերվել են մոր և որդու դիերը. Shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հունվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 61 խումբը կանչով մեկնել է Արտաշիսյան փողոցի 45/21 շենք, որտեղ բնակարաններից մեկում հայտնաբերել են 2 դի։

Ոստիկաններն ու քննիչները նշված բնակարանում հայտնաբերել են 72-ամյա Աիդա Բ-ի և 47-ամյա Արթուր Գ-ի դիերը։  Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։  Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները մայր ու որդի էին և ըստ նախնական տեղեկությունների՝ նրանց մահվան պատճառը ցրտահարությունն է եղել։