Ուորլիք․ «Նախագահները կարող են հանդիպել աշնանը»

Ուորլիք․ «Նախագահները կարող են հանդիպել աշնանը»
Ուորլիք․ «Նախագահները կարող են հանդիպել աշնանը»

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները մտադիր են մոտ ժամանակներս այցելել տարածաշրջան, սակայն այցի ժամկետները դեռևս ճշտված չեն: Այդ մասին հայտնել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ի պատասխան ադրբեջանական APA լրատվական գործակալության հարցի:
«Հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններն առաջ մղելու նպատակով Սոչիի քննարկումները շարունակելու համար նախագահները կարող են հանդիպել աշնանը: Համանախագահները պատրաստ են հնարավորինս աջակցել բանակցություններում առաջընթացի հասնելու համար», – ասել է Ուորլիքը:
Մանրամասն` http://www.azatutyun.am/