ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները հանդես են եկել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի համատեղ զանգվածային արտադրություն հիմնելու առաջարկով

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների ղեկավարները հանդես են եկել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի համատեղ զանգվածային արտադրություն հիմնելու առաջարկով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչը։

«Մենք այժմ պետք է միավորենք ջանքերը բարձր արդյունավետության պատվաստանյութի զանգվածային արտադրության համար», – ասել է նա ՝ խոսելով ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների համատեղ առաջարկների մասին:

Մյասնիկովիչը նշել է, ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները մշակել են նաև ինքնաթիռների համատեղ արտադրության նախաձեռնությունը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ղեկավարը հայտնել է, որ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը տեղի կունենա 2021 թվականի մայիսին Ղազախստանում: