Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցություններից կազմված շարժման` վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ:
Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը։ Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։